Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանից Ղազախստան արտահանված մեքենաները հատուկ համարներ կստանան

15:30, երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.
Հայաստանից Ղազախստան արտահանված մեքենաները հատուկ համարներ կստանան

Ղազախստան ԵԱՏՄ անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից Ղազախստան արտահանված և ժամանակավոր հաշվառված մեքենաները կստանան հատուկ համարանիշներ. գրում է Tengrinews.kz կայքը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևը նշել է․ «Հաշվառման կանգնող ավտոմեքենաները կստանան դեղին համարանիշ՝ գրանցման վայրի մասին վկայող թվի փոխարեն 18 թվով։ Եվ բացի այդ, վավերականության ամսաթիվը նշվելու է տվյալների թերթում` մինչև 2021 թվականի 1-ը»: Կոժաևը նաև հավելել է, որ գործընթացը կմեկնարկի 2020 թվականի փետրվարի 1-ին և կտևի մեկ ամիս:

11599 | 0
Facebook