Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արթուր Դավթյանի տված երաշխիքներով դեռ թպրտում ես». Արտակ Գալստյան

02:05, չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.
«Արթուր Դավթյանի տված երաշխիքներով դեռ թպրտում ես». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ վարչապետին հարց տալը աշխատեք մարսել Ալեն Սիմոնյանի բառերը. վարչապետի Կապանի ասուլիսը, 100 փաստերը կորան, ժողովուրդը չհասցրեց գնահատել դրանց արդյունավետությունը, ձեռքբերման կարևորությունը:
     Այդ ամենը կորավ Հրայր Թովմասյանի ճտիկով գրիչի պատմության արհեստական ստեղծված աղմուկի տակ: Այս ամենը նրանց հաջողվեց, որովհետև հենց վարչապետը ներքաշվեց Հրայր Թովմասյանի և Վանեցյանի սադրած վիճաբանության մեջ:
     Այս վիճաբանությանը, ցանկացած այլ գործչի ներքաշման դեպքում, 100 փաստերը չէին կարող խամրել: Արձանագրենք՝ հակահեղափոխականները փայլուն աշխատեցին, նրանց հաջողվեց հասարակության լայն շրջաններին հասանելի չդարձնել, շեղել հեղափոխության ձեռքբերումներից և կրկին ժողովրդին թողնել նեղ կենցաղային խնդիրների մեջ: Գտնում եմ, որ վարչապետն այլևս չպետք է արձագանքի հանցավոր անցյալ և ներկա ունեցող անձանց խոսքերին, նրանց պետք է արձագանքեն իրավապահները: Անդրադառնամ նաև Հրայր Թովմասյանի` քծնելու կամ չքծնելու փաստին:
     Այն, որ Հրայրը քծնող է, դա հանրահայտ փաստ է և ապացուցման կարիք չունի: Այնպես որ, վարչապետը չպետք է անդրադառնար դրան:
     Հրայրի քծնելու հատկությունը լավագույնս դրսևորվեց, երբ նա Արդարադատության նախարար էր և քծնում էր իր ենթակային` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին:
     Ի վերջո, քծնանքն արդյունք տվեց և Հրայրը Միհրանից BVD մակնիշի ավտոմեքենա ստացավ, որի մեջ տեղավորվում էր երջանիկ ժպիտով, իր աշխատանքի արդյունքն ստացած մարդու գոհունակ դեմքով:
     Ինչ վերաբերվում է Արթուր Վանեցյանին, ապա Ալեն Սիմոնյանի խոսքերից հետո, կարծում եմ` այլևս ոչ ոք չպետք է արձագանքի վերջինիս: Քանի որ երկարատև ընկերություն արած մարդիկ լավագույնս են բնորոշում իրար:
     Այնպես որ, պատմության մեջ մնալու հուսահատ քայլեր կատարող «գեներալի» մասին հարցերով վարչապետին դիմողներին, խորհուրդ կտամ մարսել այդ անձնավորությանը տված, իր մտերիմ ընկերոջ՝ Ալեն Սիմոնյանի գնահատականը և ընդունել, որ ո՛չ Արթուր Վանեցյանին վճարողների փողերը, ո՛չ իր փոխարեն թվիթերում ճարտասանողներն այլևս նրան վերակենդանացնել կամ պատմության մեջ ամրագրել չեն կարող:
     Ամփոփեմ՝ վարչապետը ներկայացնում է հայ ժողովրդին, ունի մեր բարձրագույն քվեն և պետք է խնայի իր ընտրողներին, չիջեցնի վանեցյանների, աշոտյանների, շարմազանովների, թովմասյանների մակարդակին:
     Հայ ժողովուրդը միշտ բարձր է եղել դրանցից: Ժողովրդի հանգիստը խաթարող, նյարդային համակարգի վրա ազդող, ժողովրդի նկատմամբ իրենց անձի ենթադրյալ առավելությունն ընդգծող անձանցով, որպես կենցաղային խուլիգանների և քաղաքական ավանտյուրիստների, պետք է զբաղվեն իրավապահները, մասնավորապես՝ դրա համար կա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան 258-րդ հոդվածը և իրենց վարքին պատշաճող այլ հոդվածներ:
     Հ. Գ. Խորհուրդ նաև Հրայր Թովմասյանին. ո՛չ իրավաբանության մեջ կայացար, ո՛չ էլ քծնանքի։ Այ եթե լավ քծնեիր, ապա այսօր կլինեիր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կարգավիճակում, ընդունիր, որ վերջինս քծնանքի հարցում անգերազանցելի է, այնպես որ հարգելի Հրայր, աշխատիր գոնե մեկ ոլորտում կայանալ, ինչպես որ ընկերդ՝ Արթուր Դավթյանը, որի տված երաշխիքներով էլ դեռ թպրտում ես»:

8478 | 0
Facebook