Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում մեկուսացվել է կորոնավիրուսով կասկածվող 12 մարդ

13:00, երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.
Թուրքիայում մեկուսացվել է կորոնավիրուսով կասկածվող 12 մարդ

Չինացի տասը զբոսաշրջիկ, ովքեր ժամանել են Թուրքիա, և տեղի երկու քաղաքացի, հոսպիտալացվել են կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Աքսարայ նահանգի նահանգապետ Ալի Մանտին:

«Հիվանդության ախտանիշները հայտնվել են զբոսաշրջիկներից մեկի մոտ, որպես նախազգուշացում՝ բժիշկները մեկուսացրել են նրա հետ շփված ևս 9 մարդու, ինչպես նաև ուղեվարին և ավտոբուսի վարորդին»,- հայտնել է DHA գործակալությունը:
     Հիվանդներից վերցված անալիզներն ուղարկվել են երկրի Առողջապահության նախարարություն: Մինչ արդյունքների հաստատումը՝ զբոսաշրջիկները կմնան հիվանդանոցի հատուկ բաժանմունքում:

9267 | 0
Facebook