«Խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների առաջ, փառք ու պատիվ մեր տղերքին, իրենց արյան, կյանքի շնորհիվ է, որ այսօր արդեն մեր բանակը 28 տարեկան է: Մենք էլ միշտ պետք է լինենք միասնական, համախմբված, որպեսզի կարողանանք, որ այն ամենի ինչը, ինչ որ դրվել է 2-րդ հազարամյակի վերջին, տանենք դեպի 21-րդ դար, որ ինչպես սպարապետ Վարզգեն Սարգսյանն էր ասում, 21-րդ դարը մերը լինի». հունվարի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Անդրադառնալով բանակի սպառազինությանը՝ Ս.Միքայելյանը նշեց, որ բանակը համալրվել է և առաջիկայում էլ պիտի համալրվի:
Ներքաղաքական թեմաներով հարցերին ի պատասխան՝ նա կարճ արձագանքեց. «Ոչ մի քաղաքական հարցի չեմ պատասխանում»: