Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՍԴ որոշ անդամներ իրենց անվերապահ ծառայությունն են առաջարկել մեզ». «Իմ քայլի» պատգամավոր

23:35, երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.
«ՍԴ որոշ անդամներ իրենց անվերապահ ծառայությունն են առաջարկել մեզ». «Իմ քայլի» պատգամավոր

«Հրայր Թովմասյանը և ՍԴ մյուս անդամները մարդիկ են, որոնք իրենց ներկայիս պաշտոնին հասնելու համար մշտապես ծառայել են։ Ուղղակի վերցրեք նրանց կենսագրությունը։ Ամենակարևորն այն է, թե ինչպես են իրենք հայտնվել այդ պաշտոնում, արդյոք ազնի՞վ ճանապարհով են հայտնվել, թե՞ այդ պաշտոնին հայտնվել են, որովհետև իշխանություններին կեղտոտ ծառայություններ են մատուցել։ ՀՀ-ում չկա մարդ, որ այդ հարցերի պատասխանը չգիտի»,- Factor TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նա նշել է, որ երկար ժամանակ իր հետ էլ են փոձել կապ հաստատել՝ առաջարկելով իրենց ծառայությունները. «Ես անուններ չեմ տա, որովհետև երբ գալիս է որևէ մեկի եղբայրը, հարազատը, խոսքեր է փոխանցում, որ իրենց անվերապահ ծառայությունը․․․ Ստիպված ես լինում ասել, որ նման ակնկալիք դու և քո քաղաքական թիմը չունեք, և իրենք իրենց պարտականությունները պետք է կատարեն։ Չեմ բացառում, որ մեր թիմի այլ անդամների հետ էլ են եղել նման փորձեր»,- ասել է նա:

Հարցին, թե ինչ էին իրեն առաջարկում, պատգամավորը պատասխանել է. «Հավատարմություն։ Ինձ հետ եղել է կոնտակտ 2018 թվականի ամռանը ՍԴ դատավորներից մի քանիսի․․․ Մտել ենք մի բանավեճի մեջ, երբ գիտենք, որ այդպես է, բայց երբ հակառակ կողմն ասում է՝ անուններ ասեք․․․ բոլորս գիտենք, որ այդպես է եղել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«ՍԴ որոշ անդամներ իրենց անվերապահ ծառայությունն են առաջարկել մեզ». «Իմ քայլի» պատգամավոր
| | |
3030 | 1
Facebook