Դանակահարություն Վարդենիսում
Սոթք գյուղի 49-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր տան հարակից ավտոտնակում ձեռքին եղած դանակով հարվածել է բուժօգնության տեղափոխված քաղաքացիներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունվարի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սոթք գյուղի 49-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր տան հարակից ավտոտնակում ձեռքին եղած դանակով հարվածել է բուժօգնության տեղափոխված քաղաքացիներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է քննություն։ |