Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսկ դուք ինձ սիրո՞ւմ եք». այսօր Մոցարտի ծննդյան օրն է

18:15, երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.
«Իսկ դուք ինձ սիրո՞ւմ եք». այսօր Մոցարտի ծննդյան օրն է

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկն է: Նրա ստեղծագործությունները շարունակում են հնչել ամբողջ աշխարհի տարբեր համերգասրահներից: Մի կոմպոզիտոր, որի համբավը երբեք չի խամրի և արժեքավոր գործերը կշարունակեն հուզել ունկնդիրներին:

Ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը ծնվել է 1756 թվականի հունվարի 27-ին Զալցբուրգում: Իր ապրած կյանքի 35 տարիների ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություն։ Նա աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր եվրոպական երաժիշտներից է, իսկ նրա գործերն այսօր լայնորեն կատարվում են դասական երաժշտության համերգների ընթացքում։

Մանուկ ժամանակ Մոցարտի ամենահաճախ հնչեցրած հարցը, որ մինչև կյանքի վերջ էլ կտանջի նրա պարզ ու հանճարեղ հոգին. «Իսկ դուք ինձ սիրո՞ւմ եք»:

Մոցարտի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել երեք տարեկան հասկում։ Նրա հայրը՝ Լեոպոլդ Մոցարտը եվրոպական առաջատար մանկավարժ էր։ Նա սովորեցրեց Վոլֆգանգին կլավեսին, ջութակ և երգեհոն նվագելու հիմունքները։

Մոցարտը գրել է 20 դաշնամուրային սոնատ։ Նա նոր տիպի սոնատի հիմնադիրն է։ Իր սոնատներում Մոցարտը օգտագործել է դարին բնորոշ տեխնիկական բոլոր հնարները։ Նա սոնատասիմֆոնիկ ցիկլի զարգացման գործում առաջ անցավ Հայդնից։ Նրա սոնատները օժտված են վառ մեղադայնությամբ։

«Իսկ դուք ինձ սիրո՞ւմ եք». այսօր Մոցարտի ծննդյան օրն է
«Իսկ դուք ինձ սիրո՞ւմ եք». այսօր Մոցարտի ծննդյան օրն է

Մոցարտը գրել է 41 սիմֆոնիա։ Հատկապես տարածված ու սիրված են նրա վերջին 3 սիմֆոնիաները՝ № 39 մի բեմոլ մաժոր (KV 543), № 40 սոլ մինոր (KV 550) և № 41 դո մաժոր «Յուպիտեր» (KV 551)։

Վեջին ավարտուն ստեղծագործությունը եղել է «Կախարդական սրինգը» օպերան։

1791թ. վերջերին մինչև իր մահը Մոցարտն աշխատում է «Ռեքվիեմ»-ի վրա (KV 626), որը սակայն չի հասցնում ավարտել։ Այն համարվում է համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից։ Պատմում են, որ մի անգամ Մոցարտի մոտ է գալիս մի սևազգեստ անծանոթ և պատվիրում գրել ռեքվիեմ։ Այդ ժամանակ կոմպոզիտորը հիվանդ էր։ Եվ նա հասկացավ, որ այդ ռեքվիեմը գրում է հենց իր համար։ Այդ ստեղծագործությունը խլում է նրա վերջին ուժերը։ Չնայած հանճարեղ երաժիշտ լինելուն, նա միշտ ապրել է նյութական ծանր պայմաններում։ Մոցարտը մահացել է 1791թ. դեկտեմբերի 5-ին, 36 տարեկանում, հնարավոր է, երիկամային վարակից։ Մոցարտը թաղվել է Սմ. Մարկոսի գերեզմանատանը ընդհանուր շիրմափոսում, ուստի թաղման ճիշտ տեղը անհայտ է։

«Իսկ դուք ինձ սիրո՞ւմ եք». այսօր Մոցարտի ծննդյան օրն է
4369 | 0
Facebook