«Մեզ համար ակնհայտ էր, որ դա սխալ ճանապարհ է». Ժիրայր Սեֆիլյան
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՆՉՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ 2018-ի ապրիլին ժողովուրդն ապստամբեց և ոտքի ելավ հանուն հեղափոխության, հանուն համակարգային փոփոխությունների: Մեզ համար ակնհայտ էր, որ դա սխալ ճանապարհ է և միայն խորացնելու է ճգնաժամը: Այսօր արդեն շատերն են տեսնում, որ ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև օրեցօր խորանում է: Ճգնաժամը հաղթահարելու համար հարկավոր է սկսել այն կետից, որտեղից Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը կանգ են առել, այն է՝ 2018 թ. ապրիլի 23-ից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Այսօր էլ ուշ չէ և քաղաքական կամք ցուցաբերելու դեպքում հնարավոր է վերականգնել ժողովրդի վստահությունը և ավարտին հասցնել հեղափոխությունը: Հեղափոխության վերսկսման և բարեհաջող ավարտի առաջնահերթ նպատակները պետք է լինեն. 1) կանխել նախկինների վերադարձը (ռևանշը) և չեզոքացնել իրարահաջորդ հեղաշրջումների ցիկլի մեջ Հայաստանը նետելու հեռանկարը, Այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, որ գործող իշխանությունը և հեղափոխական ուժերը միանան և կազմեն ազգային համաձայնության (հակաճգնաժամային) կառավարություն: Անցումային (հակաճգնաժամային) կառավարությունը պետք է մշակի ճգնաժամը հաղթահարելու Անցումային ծրագիր և իրագործի այն: Շատ կարևոր է, որ այս կառավարությունն ունենա ներկայինի համեմատությամբ ավելի սեղմ կառուցվածք և կազմ: Անցումային ծրագիրը, մեր կարծիքով, առնվազն պետք է ներառի հետևյալ հիմնական քայլերը. 1) նախորդ ռեժիմներին տալ իրավաքաղաքական գնահատական, |