Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի

11:00, երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի

Թուրքիայի արևելքում հունվարի 24-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի, իսկ իրականացվող որոնողափրկարարական աշխատանքները մոտենում են ավարտի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոժանը, հայտնում է Anadolu գործակալությունը: Նրա խոսքով՝ 104 վիրավոր մնում են հիվանդանոցներում։ Հիշեցնենք՝ հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

| | |
2619 | 1
Facebook