Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում նոր տիպի թոքաբորբով մահացածների թիվը հասել է 80-ի

12:20, երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.
Չինաստանում նոր տիպի թոքաբորբով մահացածների թիվը հասել է 80-ի

Չինաստանում նոր տիպի թոքաբորբի զոհերի թիվը հասել է 80-ի, իսկ կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 2700-ը, հայտնում է South China Morning Post պարբերականը՝ հղում անելով Չինաստանի շրջանների առողջապահության ու հիգիենայի հարցերով հանձնաժողովների հրապարակած հաղորդագրությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր 2․4 հազար վարակվածի մասին: Պաշտոնական տվյալներով՝ վարակների կեսից ավելին (1052) հայտնաբերվել է Հուբեյ նահանգում, որը համարվում էր հիվանդության տարածման սկզբանական կենտրոնը: Երկրորդ ցուցանիշը գրանցվել է Չժեցզյան նահանգում (104 դեպք), Գուանդունում (98) և Հենանում (83): Նոր տիպի թոքաբորբով վարակվելու դեպքեր գրանցվել են երկրի գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում՝ Պեկինում (51) ու Շանհայում (40): Միացյալ Նահանգներում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է հինգի, հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը:
     Հիվանդության դեպքեր են հայտնաբերվել Արիզոնայի, Կալիֆորնիայի, Իլինոյսի և Վաշինգտոնի նահանգներում: Բոլոր հիվանդներն ԱՄՆ են ժամանել Չինաստանի Ուհան քաղաքից:

8156 | 0
Facebook