Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բերդ քաղաքում 1995թ-ին ծնված երեխան գտել է իր կենսաբանական ծնողներին». Հ. Խաչատրյան

00:25, երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.
«Բերդ քաղաքում 1995թ-ին ծնված երեխան գտել է իր կենսաբանական ծնողներին». Հ. Խաչատրյան

«Հանրապետական ծննդատանը» երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շամշադինի Բերդ քաղաքում 1995թ հունվարի 16 ին ծնված տղա երեխան գտել է իր կենսաբանական ծնողներին։ Ցավոք սրտի հայրը մահացել է, իսկ մայրիկի հետ վաղը հանդիպում է լինելու։ Մանրամասները կհայտնեմ»:

Ավելի վաղ Հայկուհի Խաչատրյանը տեղեկացրել էր. «1995-ի հունվարի 16-ին Շամշադինում (Բերդ քաղաքում) ծննդաբերած մայրիկ, եթե դուք ունեցել եք տղա երեխա, իսկ Ձեզ ասել են, որ Ձեր տղան մահացել է կամ մեկ այլ պատճառաբանությամբ խլել են Ձեր երեխային, ապա կապ հաստատեք ինձ հետ։ Ըստ երրորդ անձից ստացած տեղեկությունների՝ հենց հիվանդանոցից երեխային վաճառել են։ Հունվարի 20-ին երեխային գնորդը տարել է իրենց տուն։ Տարիներ անց տղային ասել են, որ դու կենսաբանական ծնողներիդ երրորդ երեխան ես։ Նրան ասել են, որ ծնունդը պետք է նշեն հունվարի 20-ին, քանի որ այդ օրն են նրան տուն բերել։ Ձեր տղան ողջ է և փնտրում է Ձեզ»:

| | |
24400 | 0
Facebook