Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կարանտինի մեջ գտնվող Ուհան քաղաքում ՀՀ առնվազն 3 քաղաքացի կա

21:30, կիրակի, 26 հունվարի, 2020 թ.
Կարանտինի մեջ գտնվող Ուհան քաղաքում ՀՀ առնվազն 3 քաղաքացի կա

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել. «Հայտում ենք, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։ Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` armchinaembassy@mfa.am՝ անմիջական կապի մեջ լինելու համար»։

6736 | 0
Facebook