«Փաշինյանի դարակազմիկ ապացույցը փաստում է՝ Հայաստանը վտանգի մեջ է». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի դարակազմիկ ապացույցը փաստում է՝ Հայաստանը վտանգի մեջ է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում դարակազմիկ պատասխան է տվել Հրայր Թովմասյանին` երեկ Կապանի մամլո ասուլի ժամանակ հնչեցրած մտքերի հետ կապված, ըստ որի` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 2018-ի մայիսից սկսած առաջին ամիսներին գրեթե ամեն օր, իսկ հետո էլ շաբաթը մեկ, իր ծառայություններն է առաջարկել իրեն... Ի պատասխան այդ հայտարարության` պարոն Թովմասյանը 20 օր ժամանակ տվեց ՀՀ վարչապետին իր խոսքերին համապատասխան ապացույցներ ներկայացնելու համար... Մեկ օր Կապանում դեգերելուց և մի քանի գրառումներից հետո պարոն վարչապետը հանրությանը ներկայացրեց մի գրիչի լուսանկար՝ էժանագին ինչ-որ երկար-բարակ տեքստով՝ որպես Թովմասյանի քծնանքի ապացույց... Ոչ մի ապացույց ծառայություններ մատուցելու ամենօրյա առաջարկների վերաբերյալ... |