Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում...». Ստյոպա Սաֆարյան

22:05, շաբաթ, 25 հունվարի, 2020 թ.
«Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում...». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե վարչապետը հրապարակի խոստացված փաստը, կնշանակի, որ ՍԴ-ի գլխին կախված վտանգի առումով ոչ միայն ճիշտ է իշխանությունը, այլ անգամ ընդդիմությունը։ Կնշանակի, որ ինչ- որ մեկը փորձել է վտանգել ՍԴ անկախությունն ու այն դնել Հայաստանի գործադիր իշխանության վերահսկողության տակ, ու դա անողը եղել է Հրայր Թովմասյանը, ով գաղտագողի, թաքուն առաջարկել է իր «ծառայությունները» նաև Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինս էլ մերժելով այդ հակասահմանադրական ծառայությունները, փրկել է ՍԴ-ն Հրայր Թովմասյանի այդօրինակ հակաօրինական մտադրություններից։ Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում...»։

14956 | 1
Facebook