Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլը քաղաքական գնահատական տվեց․ սպասում ենք հետագա քայլերի». Սյուզաննա Սիմոնյան

21:40, շաբաթ, 25 հունվարի, 2020 թ.
«Նիկոլը քաղաքական գնահատական տվեց․ սպասում ենք հետագա քայլերի». Սյուզաննա Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը իր հարցուպատասխանի ժամանակ քաղաքական գնահատական տվեց ՀՀԿ-ին՝ ասելով, որ ՀՀԿ-ն պետական դավաճան կառույց է: Սպասում ենք հետագա քայլերի՝ նրանց մեկուսացնելու, այդ կուսակցությունը լուծարելու և թղթի վրա այդ հայտարարությունը առարկայացնելու ուղղությամբ: Քաղաքական ուժի վերաբերյալ նման հայտարարությունը անհետևանք թողնելը և տրամաբանական ավարտի չհասցնելը կընկալվի որպես օդում կրակոցներ արձակելու գործողության: Պետական դավաճանությունը լուրջ մեղադրանք է և անհետևանք չի կարելի թողնել։ Դուք սրիկա, թալանչի, դավաճան եք, ասաց նա ՀՀԿ-ականներին:

8388 | 1
Facebook