Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հրայր Թովմասյանն ամենօրյա ռեժիմով ինձ իր ծառայություններ է առաջարկել». Ն. Փաշինյան

13:55, շաբաթ, 25 հունվարի, 2020 թ.
«Հրայր Թովմասյանն ամենօրյա ռեժիմով ինձ իր ծառայություններ է առաջարկել». Ն. Փաշինյան

Վարչապետը Կապանում անդրադարձավ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին. «ՀՀ սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան այսօր չունենք: ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահը, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Չենք կարող նայել, ասել՝ դե մի թեթև կեղծիք են արել ու դրա արդյունքում օկուպացվել է ՍԴ-ն մի խմբի կողմից: Ձեր կարծիքով մենք անտարբեր պետք է հետևե՞նք սրան»: Հարցին՝ ի՞նչ եք անելու, ասաց. «Ինչ որ պետք ա, էն էլ անելու ենք»:

Արձագանքելով Հրայր Թովմասյանի նախօրեի հայտարարությանը՝ Փաշինյանը նշեց. «2018-ի մայիսից սկսած՝ սկզբից ամենօրյա, հետո ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով Հ. Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով, որ ես եմ ՍԴ տեքստի հեղինակն ու կարող եմ պատմել խութերի մասին ու մենք իրար հետ կարող ենք ինչեր անել: Նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել ա համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացվածների հետ չեմ կարող համագործակցել»:

| | |
9737 | 3
Facebook