Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Կարգին հաղորդում»-ը հիշեցի, որ ասում ա՝ ես ամեն ինչ գիտեմ ու հայտնվում ա հիմար վիճակում». Փաշինյան

13:45, շաբաթ, 25 հունվարի, 2020 թ.
««Կարգին հաղորդում»-ը հիշեցի, որ ասում ա՝ ես ամեն ինչ գիտեմ ու հայտնվում ա հիմար վիճակում». Փաշինյան

«ՀՀ-ում ռևանշի փորձեր են եղել, որի ողնաշարը ջարդված է»,- Կապանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Փաշինյանը: Լրագրողի հարցին՝ «Արթուր Վանեցյանն անընդհատ նշում է, որ շուտով խոսելու է, մտավախություն ունե՞ք, որ կասի այնպիսի բան, որը չպետք է ասի», Փաշինյանը նշեց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, ով ունի այդպիսի մտավախություններ: Ոմանք էնպիսի հայտարարություն են անում, էլի «Կարգին հաղորդում»-ը հիշեցի, որ գալիս, ասում ա՝ ես ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ ու վերջում հայտնվում ա հիմար վիճակում: Հիմա ովքեր ասում են՝ ամեն ինչ գիտեմ, Հայկոն ու Մկոն հարաբերությունները կարգավորել են, կարծում եմ՝ այսօրինակ սկետչի հերոսներ են»:

12117 | 2
Facebook