Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի օգնականը լքել է պաշտոնը՝ Ուկրաինայի հարցում քաղաքական ուղղվածության փոփոխության պատճառով

17:05, շաբաթ, 25 հունվարի, 2020 թ.
Պուտինի օգնականը լքել է պաշտոնը՝ Ուկրաինայի հարցում քաղաքական ուղղվածության փոփոխության պատճառով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովը լքել է պաշտոնը՝ «ուկրաինական հարցում քաղաքական ընթացքի փոփոխության հետ» կապված: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտարարել է «Քաղաքական պայմաններ» կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Չեսնյակովը:

«Ուկրաինայի հարցում կուրսի փոփոխության հետ կապված՝ Վ.Սուրկովը լքել է պաշտոնը: Սուրկովը հաջորդ ամսվանից զբաղվելու է խորհրդատվությամբ»,- գրել է Չեսնակովը:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Չեսնյակովը հանդիսանում է Սուրկովի մտերիմ ընկերը:

7603 | 0
Facebook