Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա». Ն. Փաշինյան

13:00, շաբաթ, 25 հունվարի, 2020 թ.
«Բա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա». Ն. Փաշինյան

«Հրապարակում եմ իմ նկարը քննիչի սենյակից, արձագանքում են՝ արա՛, դե էսի թատրոն ա: Մի հատ կարա՞ք բացատրեք՝ ի՞նչն ա թատրոն: Վկային կանչել են, գնացել ա քննիչի սենյակլ, նստել ա, հարց են տվել, պատասխանել ա: Թատրոնը որն ա՞... Ես որ վարչապետ չէի, էլի եմ սելֆի արել կամ դա հաճույքի համար չեմ արել»,- անդրադառնալով շաբաթներ առաջ Քննչական կոմիտեում հարցաքննությանը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան էջում տարբեր հրապարակումներին՝ սկսած հումորային սկեթչերից, Փաշինյանը նկատեց. «ՀՀ որոշ շրջանակներ չեն կարողանում համակերպվել մտքի հետ, որ ՀՀ ղեկավարը կարող է հումորի զգացում ունենալ: Բա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա... Նկատի ունեմ քյարփինջ դեմքի արտահայտությունը»:

5401 | 0
Facebook