Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջոնսոնը ստորագրել է #Brexit-ի փաստաթուղթը

12:20, շաբաթ, 25 հունվարի, 2020 թ.
Ջոնսոնը ստորագրել է #Brexit-ի փաստաթուղթը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստորագրել է Brexit-ի փաստաթուղթը։ Այս մասին նա գրել է Twitter միկրոբոլոգի իր էջում:

«Այս ստորագրությունը նոր էջ է բացում մեր երկրի պատմության մեջ»,- հայտնել է Ջոնսոնը:
     Փաստաթուղթն արդեն ստորագրել են Եվրոխորհրդի ղեկավար Չարլզ Միշելը և Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Փաստաթղթի վավերացումը նախատեսված է հունվարի 29-ին՝ Եվրոխորհրդարանում, որից հետո Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն պետք է կնքեն առևտրային համաձայնագիր: Brexit-ը նախատեսված է հունվարի 31-ին՝ ժամը 23:00-ին:

8381 | 0
Facebook