Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինական վիրուսը Ֆրանսիա է հասել

11:20, շաբաթ, 25 հունվարի, 2020 թ.
Չինական վիրուսը Ֆրանսիա է հասել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ թոքաբորբի նոր տեսակը կարող է տարածվել Չինաստանի սահմաններից դուրս, քանի որ արդեն հիվանդացության դեպքեր են գրանցվել 9 երկրներում՝ Թաիլանդում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Մալազիայում: Եվրոպայում նոր կորոնավիրուսից վարակման առաջին դեպքերն են արձանագրվել: Ֆրանսիայում արձանագրվել է հիվանդության երկու դեպք: Այդ մասին հայտնում է AFP-ն: BFMTV հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ագնես Բուզենին, պարզաբանում է, որ առաջին հիվանդը բուժում է անցնում Բորդոյում, երկրորդը՝ Փարիզում:

Հիշեցնենք, որ առաջին անգամ վարակի բռնկման մասին հայտարարվեց 2019թ. դեկտեմբերին: Միայն վերջին օրերին հայտնի դարձավ մահվան 15 նոր դեպքի մասին, իսկ վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 500-ով:

11521 | 0
Facebook