Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուք ձեր խմբակցության հայելին եք». Արթուր Հովհաննիսյան

23:55, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
«Դուք ձեր խմբակցության հայելին եք». Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը օրերս ԱԺ դահլիճում իր խմբակցության անդամի կողմից հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքի և Պետրոսյան Գևորգի կողմից արված արտահայտության մեջ որևէ վիրավորական բան չի տեսնում։

Մեր ուսուցիչները մի լավ խոսք ունեին․ ասում էին՝ դուք ձեր ընտանիքի հայելին եք։

Խմբակցության ցանկացած ներկայացուցիչ իր խմբակցության կամ կուսակցության հայելին է, իր պահվածքով ի ցույց է դնում իրենց թիմի արժեքները, քաղաքակրթության մակարդակը, և, ինչու ոչ, ժողովրդից թաքցրած կողմերը։

Իսկ երբ հայելին խմբակցության ղեկավարն է, կամ, բերածս օրինակում, ընտանիքի հայրը, ամեն ինչ ավելի ակնհայտ է դառնում։

Հ․Գ․ Խոսքեր չեմ գտնում ասելու, թե ինչպես կարելի է արդարացնել ԱԺ դահլիճում հնչեցված սեռական բնույթի հայհոյանքը»:

5439 | 2
Facebook