Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում ստվերը միայն խոշոր բիզնեսում չէ». Նարինե Մկրտչյան

00:15, շաբաթ, 25 հունվարի, 2020 թ.
«Հայաստանում ստվերը միայն խոշոր բիզնեսում չէ». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ վարչապետը քաղաքացիներին հորդորում է հսկիչ դրամարկղային կտրոն պահանջել, Հայաստանում որոշ կազմակերպություններ տնտեսական գործունեություն են ծավալում՝ առանց բանկային հաշվեհարմար ունենալու: Ես չգիտեմ, օրենքով և գործնականում հնարավո՞ր է առանց հաշվեհամարի լիարժեք գործել: Պարզվում է՝ հնարավոր է:
     Օրինակ: Home TV-Ն մալուխային հեռուստատեսային ծրագրեր է տրամադրում՝ մատչելի պայմաններով, բայց ոչ միայն դրամարկղային կտրոն չի տրամադրում, այլև՝ հաշվեհամար չունի, որ գումարը փոխանցես: Գործնականում անհնար է, և միայն տեսուչն է գալիս տուն՝ գումարը վերցնում, իսկ երբ տեսուչը ծուլանում է գալ, հեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը դադարեցնում են: Ընդ որում՝ անջատում են կանխավճար չմուծելու համար՝ դեռ չավարտված ամսվա համար: Ասում եմ՝ հաշվեհամար տվեք, մենք մեր մուծումներն անենք, ինչքա՞ն սպասենք, որ ձեր տեսուչը ժամանի: Ասում են՝ առայժմ նման հնարավորություններ չունենք:
     Հայաստանում ստվերը միայն խոշոր բիզնեսում չէ: Որքան մանր ու միջին տնտեսական գործունեություն ծավալող կառույցներ կան, որ չգիտես՝ հարկային դաշտու՞մ են, թե՞ դրանից դուրս են գործում: Հետաքրքիրն այն է, որ հանգիստ էլ այդպես աշխատել և աշխատում են տարիներ շարունակ»:

4120 | 0
Facebook