Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ զենք ե՞ք բերել նիստերի դահլիճ». ԱԺ նախագահը՝ Գորգիսյանին

19:30, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
«Էդ զենք ե՞ք բերել նիստերի դահլիճ». ԱԺ նախագահը՝ Գորգիսյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում հայտարարեց, որ իշխանությունն իրենց մեղադրում է հին հռետորաբանության մեջ մնալու համար, ապա գրպանից հանեց բումերանգն ու ասաց. «Սա կոչվում է բումերանգ, եթե սա սենց շպրտում ես, հետո հետ է գալիս: Փորձե՞նք»:

ԱԺ նախագահն արձագանքեց. «Էդ զե՞նք եք բերել ԱԺ նիստերի դահլիճ, պարո՛ն Գորգիսյան»: «Հուշանվեր է, պարո՛ն Միրզոյան»,- ասաց պատգամավորը՝ շարունակելով. «Խնդրո՛ւմ եմ, եկեք հարգենք ինստիտուտներն ու էս ամբիոնից ԱԺ-ի հետ չխոսենք քամահրանքով, բարձր տոնայնությամբ և վերևից»:

«Էդ զենք ե՞ք բերել նիստերի դահլիճ». ԱԺ նախագահը՝ Գորգիսյանին
6268 | 1
Facebook