Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանում զանգվածային ցույցերը չեն դադարում

15:45, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
Լիբանանում զանգվածային ցույցերը չեն դադարում

Լիբանանում և երկրի այլ քաղաքներում չեն դադարում զանգվածային ցույցերը, հայտնում է Euronews տեղեկատվական հեռուստաալիքը։

Հինգշաբթի երեկոյան Բեյրութի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի անմիջական հարևանությամբ, շարունակվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ նոր կառավարությունը չի կարողանա պաշտպանել ժողովրդի շահերը՝ հաշվի առնելով նրա ենթադրյալ սերտ կապը կոռումպացված անձանց հետ:

Ըստ լրատվամիջոցի, նոր կառավարությումը սկսում է աշխատել տնտեսական և ֆինանսական սուր ճգնաժամի պայմաններում՝ քաղաքացիների աջակցության և միջազգային հանրության վստահության բացակայության պայմաններում:

Լիբանանում զանգվածային ցույցերը չեն դադարում
9781 | 0
Facebook