Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրում է Բելառուսի վրա ճնշում գործադրելու համար

15:25, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրում է Բելառուսի վրա ճնշում գործադրելու համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին երկրի վրա ճնշում գործադրելու մեջ: Նրա խոսքերը մեջբերում է «Пул Первого» Telegram ալիքը, որը մոտ է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:

Լուկաշենկոյի խոսքով՝ հենց դրա համար է Մոսկվան ծրագրել նավթի արտահանման ոլորտում հարկային մանևր իրականացրել: «Ինչո՞ւ նրանք որոշեցին սեղմել` կռահե՛ք ինքներդ»,- հավելել է Լուկաշենկոն:
     Բելառուսի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ հարկային մանրևը կհանգեցնի երկրի բյուջե եկամուտների նվազմանը` նավթամթերքի արտահանման մաքսատուրքերի պատճառով: Այս հարցի լուծման համար Մինսկը պահանջում է, որպեսզի Մոսկվան փոխհատուցում տրամադրի, բայց ռուսական կողմը հրաժարվում է: Բելառուսը ներմուծել է նավթի տարանցման շրջակա միջավայրի ազդեցության բնապահպանական հարկ, ինչպես նաև սկսել է նավթ գնել այլ պետություններից, մասնավորապես Նորվեգիայից:

8907 | 1
Facebook