Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձանից». Հրայր Թովմասյան

14:05, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
«Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձանից». Հրայր Թովմասյան

ՍԴ նախագահի բնակարանում խուզարկությունն ավարտվեց: Դուրս գալով բնակարանից՝ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց հետևյալը. «Երկու երեք անգամ հրավիրվել եմ հարցաքննության ու այսօր իմ տանն են քննչական գործողություններ կատարել. իմ հորդորը եղել է մեկը՝ որ ամբողջը տեսաձայնագրվի: Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու: Ցավոք, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու ու այդ ժամանակ ապացուցողական բազա չի լինելու: Իմ համար անակնկալ էր քննչական մարմնի մերժելը մեր միջնորդությունները... Այն, ինչ տեղի է ունենում իմ, ՍԴ-ի շուրջը, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են. օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձնից՝ որպես ՍԴ նախագահ: Այս ամբողջի նպատակը քաղաքական է և վատ քաղաքական, ու չի բխում երկրի շահերից»:

Հարցին՝ հրաժարական լինելո՞ւ է, ասաց. «Հայտնի խոսք կա՝ այս ամբողջից հետո դեռ երգո՞ւմ է, այսինքն՝ այս ամբողջից հետո դուք դեռ նման հա՞րց եք տալիս»:

Նա նշեց, որ սրանով իր կյանքի ռեժիմը չի փոխվելու, շարունակելու է հանգիստ ապրել. «Բերման ենթարկել, կալանավորել... էդ ամբողջը դժվար ա ասել՝ սպասում եմ, չեմ սպասում, իրավական առումով այլ պատասխան եմ տալու, այս պրոցեսներին՝ այլ: Էդ ամենն ինձ համար տասներորդական ա»,- եզրափակեց նա:

8384 | 3
Facebook