Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոխորհրդի ու Եվրոհանձնաժողովի ղեկավարները ստորագրել են #Brexit-ի համաձայնագիրը

13:15, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
Եվրոխորհրդի ու Եվրոհանձնաժողովի ղեկավարները ստորագրել են #Brexit-ի համաձայնագիրը

Եվրոխորհրդի նախագահ Չարլզ Միշելը և Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում ստորագրել են Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը: Այս մասին Եվրոհանձնաժողովի նախագահը հայտնել է Twitter միկրոբլոգի իր էջում։ «Շառլ Միշելն ու ես հենց այս պահին ստորագրեցինք Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը, որը թույլ է տալիս Եվրոխորհրդարանին այն վավերացնել։ Որոշ բաներ անխուսափելիորեն կփոխվեն, բայց մեր բարեկամությունը կշարունակվի: Մենք բացում ենք նոր էջ՝ որպես գործընկերներ և դաշնակիցներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 23-ին Եվրոխորհրդարանի սահմանադրական գործերի կոմիտեն արտահերթ նիստում կվավերացնի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը: Եվրոխորհրդարանում քվեարկությունը կկայանա հունվարի 29-ին:

6960 | 0
Facebook