Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թալանել են ԿԳՄՍ նախարարի տեղակալի բնակարանը

13:10, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
Թալանել են ԿԳՄՍ նախարարի տեղակալի բնակարանը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարիի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչև հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն և բնակարանից հափշտակել ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր և գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Վերջինի տեղեկություններով՝ նշված բնակարանը պատկանում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

5850 | 0
Facebook