Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սորոսը #Facebook-ին մեղադրում է ԱՄՆ առաջիկա ընտրություններում Թրամփին աջակցելու համար

11:20, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
Սորոսը #Facebook-ին մեղադրում է ԱՄՆ առաջիկա ընտրություններում Թրամփին աջակցելու համար

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծում է, որ Facebook ընկերության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կա որոշակի պայմանավորվածություն, որի շրջանակում սոցիալական ցանցն աջակցում է Թրամփին՝ նախագահական մրցապայքարում: Այս մասին Սորոսը հայտնել է Դավոսում տնտեսական համաշարհային ֆորումին ելույթ ունենալու ժամանակ, գրում է ТАСС գործակալությունը:

«Կարծում եմ, որ Թրամփը և Facebook-ն ունեն ոչ ֆորմալ փոխօգնության կամ համաձայնության ձեռք բերում»,-մեջբերում է Bloomberg-ը ամերիկացի միլիարդատիրոջ խոսքերը:

Իր ելույթում Սորոսը նաև Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ի շահերը անտեսելու մեջ՝ սեփականը գոհացնելու համար:

Ավելի վաղ Սորոսը քննադատել էր Facebook և Google ընկերություններին, քանի որ այդ ընկերությունները, նրա կարծիքով, մենաշնորհային դիրք ունեն և խոչընդոտում են նորարարությունների ի հայտ գալուն՝ կախվածություն առաջացնելով իրենց ծառայություններից:

7363 | 0
Facebook