Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դարձյա՞լ կինն է մեղավոր, որ սպանվել է». Զառա Հովհաննիսյան

05:25, ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.
«Դարձյա՞լ կինն է մեղավոր, որ սպանվել է». Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարին դեռ նոր է սկսվել, և արդեն երկուսը մեր քույրերից խեղդամահ են արվում։ Ի՞նչ է սա․․․

Չինարի գյուղում խեղդամահ արված կինը 30 տարեկան էր, երեք երեխաների մայր:
     Հունվարի 5-ին խեղդամահ էր եղել 16 տարին չբոլորած աղջիկը, որին հասարակությունը շտապեց պարսավել։
     Ստացաք նոր զոհ․․․
     Դարձյա՞լ կինն է մեղավոր, որ սպանվել է․․․
     Կնոջ մարմնին բռնության հետքեր են հայտնաբերվել, սակայն ամուսինը փորձել է ներկայացնել որպես ինքնասպանություն։
     Ինչո՞ւ ենք թույլ տալիս այս ամենը, ինչո՞ւ չենք պաշտպանում մեր քույրերին, մեր աղջիկներին ու կանանց․․․»:

5934 | 1
Facebook