Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասադի ուժերն Իդլիբում կորցրել են 40 զինվորականի․ կա 80 վիրավոր, գրանցվել է դիրքերի կորուստ

17:20, հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.
Ասադի ուժերն Իդլիբում կորցրել են 40 զինվորականի․ կա 80 վիրավոր, գրանցվել է դիրքերի կորուստ

Սիրիայում զինված ուժերը, որոնք աջակցում են նախագահ Բաշար ալ-Ասադին, կորուստներ են ունեցել Իդլիբ նահանգում և ստիպված են եղել լքել իրենց դիրքերը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ որոշ գրոհայիններ հարձակում են սկսել Իդլիբի էսկալացիոն գոտու հարավ-արևելքում՝ կառավարական զորքերի դիրքի վրա:
     «Սիրիայի կառավարական զորքերի կորուստները կազմել են 40 մարդ, կա 80 վիրավոր: Միևնույն ժամանակ, կառավարական զորքերը ոչնչացրել են մինչև 50 գրոհայինի, վիրավորվել է 90 զինյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

8588 | 0
Facebook