Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հավանական է, որ նոր կորոնավիրուսի կրողը օձն է․ #JournalMedicalVirology

22:25, հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.
Հավանական է, որ նոր կորոնավիրուսի կրողը օձն է․ #JournalMedicalVirology

Չինաստանում նոր կորոնավիրուսի համաճարակի հավանական կրողը կարող են օձերը լինել: Այսպիսի եզրահանգման են եկել մասնագետները, ում հոդվածը հրապարակվել է Journal of Medical Virology գիտական հանդեսում։

Ավելի ճշգրիտ տվյալներ ստանալու համար, մասնագետները համեմատել են նոր կորոնավիրուսի գենոմի հինգ նմուշ այլ վիրուսների ավելի քան 200 նմուշների հետ: Նրանք եզրակացրել են, որ 2019-nCoV կորոնավիրուսը երկու կորոնավիրուսների հիբրիդ է, որոնցից մեկը նախկինում հայտնաբերվել է չղջիկների մոտ: Երկրոդ վիրուսին գիտնականները առաջին անգամ են հանդիպում։ Հիբրիդը հայտնվել է մոտ երկու տարի առաջ:
     Բացի այդ, փորձագետները պարզել են, որ օձերը 2019-nCoV կորոնավիրուսի ամենահավանական կրողներն են: Այս մասին հայտնի է դարձել կորոնավիրուսի ԴՆԹ-ի կառուցվածքի վիճակագրական վերլուծության արդյունքներով: Հետազոտողները ենթադրում են, որ սողունները վարակվել են չղջիկներից, ինչի հետևանքով առաջացել է հիբրիդային կորոնավիրուս, որը հետագայում վարակել է մարդկանց:

Գիտնականները նոր վիրուսի կրողներին են համարում օձերի երկու տեսակներ՝ չինական կոբրա (Naja atra) և հարավչինական ժապավենավոր կրայտը (Bungarus multicincus): Փորձագետների կարծիքով՝ նրանց աղբյուրը կարող է լինել այժմ փակված Ուհանի մեծածախ շուկան, որտեղ վաճառվել են նաև օձեր և չղջիկներ:

17228 | 0
Facebook