Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան նախատեսում է Գերմանիային հանձնել երկաթգծի շահագործումը

16:20, հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.
Ուկրաինան նախատեսում է Գերմանիային հանձնել երկաթգծի շահագործումը

Ուկրաինան նախատեսում է Գերմանիային փոխանցել երկաթգծի շահագործումը: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը՝ Դավոսի ֆորումում:

«Այո, մենք ցանկանում ենք գերմանացիներին փոխանցել երկաթգծի շահագործումը 10 տարի ժամկետով»,- հայտարարել է Գոնչարուկը:

Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել գերմանական երկաթուղային օպերատոր Deutsche Bahn-ի հետ: Միևնույն ժամանակ, Գոնչարուկը նշել է, որ խոսքը ուկրաինական երկաթգիծը վարձակալելու կամ վաճառելու մասին չէ:

7366 | 0
Facebook