Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանն անմիջապես չի արձագանքել կորոնավիրուսին․ ԱՄՆ-ն մեղադրում է Չինաստանին

23:05, հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.
Չինաստանն անմիջապես չի արձագանքել կորոնավիրուսին․ ԱՄՆ-ն մեղադրում է Չինաստանին

ԱՄՆ Պետդեպարտամենտը վստահ է, որ Չինաստանի իշխանություններն արագ չեն արձագանքել 2019-nCoV կորոնավիրուսի տարածման փաստին, որի հետևանքով մահացել է արդեն 17 մարդ, հայտնում է РИА Новости գործակալությունը։

«Չինաստանի իշխանությունների արագ չգործելու ցանկությունը միջազգային հանրությանը զրկում է վստահության զգացումից, թե ինչպես է այս երկիրը պայքարում նոր վիրուսի համաճարակի դեմ»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում անհայտ տիպի թոքաբորբի բռնկման մասին: Հունվարին հայտնի դարձավ, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է: Ներկա դրությամբ Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի, իսկ հիվանդության հաստատված դեպքերի թիվը՝ 541-ի։

6034 | 0
Facebook