Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչի՞ ա ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել». Նիկոլ Փաշինյան

11:40, հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.
«Ինչի՞ ա ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը Կառավարության նիստում կրկին անդրադարձավ ծննդատների թեմային ու հատուկ ուշադրություն հրավիրեց երեկվա մի ռեպորտաժի վրա: «ԱԺ-ում Մարալիկի ծննդատան հետ կապված խնդրին անդրադարձա ու երեկոյան Հանրայինի լուրերով ռեպորտաժ եմ դիտում Աչաջրի ծննդատնից: Աչաջուր գյուղում ծննդկանի հետ ա զրույցը, որը եկել ա Ոսկեպարից, որտեղի ծննդատունը գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համպատասխանում հետագա գործունեության համար առկա չափանիշներին: Ուրեմն՝ Ոսկեպարը Նոյեմբերյանից 19 կմ հեռավորության վրա է ու Նոյեմբերյանում կա ծննդատուն, շատ լավ վիճակում: Աչաջուրը Ոսկեպարից 25.7 կմ հեռավորության վրա է, այսինքն՝ Նոյեմբերյանի ծննդատունն ավելի մոտիկ ա Ոսկեպարին, քան Աչաջուրը: Հարց՝ ինչի՞ ա ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել, այլ ոչ՝ ավելի մոտիկ: Սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ երբեմն հարցերն ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում»,- ասաց Փաշինյանը:

4775 | 0
Facebook