Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականություն է». Հերիքնազ Տիգրանյան

13:35, հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.
«Կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականություն է». Հերիքնազ Տիգրանյան

«Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանը բեկումնային ցուցանիշ է գրանցել՝ 180 երկրների շարքում բարելավել է իր դիրքերը՝ 105-րդ տեղից հասնելով 77-րդ տեղը». այս թվային տվյալը հունվարի 23-ի նիստում հրապարակեց ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Դա «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ ամենամյա զեկույցից է, որն արդեն հրապարակվել է: Ըստ պատգամավորի՝ սա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրական է, կուռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականություն է:

Տեղեկատվությունը ներկայացնելիս Հ. Տիգրանյանը հարկ համարեց նկատել, որ այն ուրախալի է և հակառակը՝ նրանց համար, ովքեր անհամբեր պասում են ներկայիս կառավարության տապալմանը:

3153 | 0
Facebook