Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ զենք, քան ծիծաղը». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

12:00, հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.
«Մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ զենք, քան ծիծաղը». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

… Ասում են՝ ծիծաղը, խինդը, ուրախությունը «փոր չեն կշտացնում», բայց ինչի՞ կնմանվեր կյանքը, մարդը՝ առանց դրանց: Ո՛չ, անպտուղ չի մեր գործը: Մենք խինդ ենք պարգևում մարդկանց, որ հացից պակաս կարևոր չէ և հագեցնում է նրա հոգու քաղցը, բարձրացնում է տրամադրությունը, ազնվացնում աշխարհին, մերձավորին ուղղված նրա հայացքը …
     Խորին համոզմունքս է, որ մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ և միաժամանակ ավելի գրավիչ, հաճելի զենք, քան ծիծաղը:

Կարպ Խաչվանքյան

«Մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ զենք, քան ծիծաղն է». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է
«Մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ զենք, քան ծիծաղն է». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանի ծննդյան օրն է: Սիրված դերասանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայում։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։

Հայկական բեմի Չարլի Չապլին. այսպես են բնորոշել հայ թատրոնի ու կինոյի մեծանուն կատակերգու Կարպ Խաչվանքյանին:

«Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից: Չեմ խուսափում «վախենալ» բառից: Երբ ծափահարում են, նշանակում է քեզ վստահում են, քեզանից պահանջում են հատուկ որակ, հատուկ արվեստի աստիճան, որը պետք է բավարարի: Դու իրավունք չունես անել այնպես, որ դա հանդիսատեսի դուրը չգա»,- ասել է Խաչվանքյանը:

«Մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ զենք, քան ծիծաղն է». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է
«Մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ զենք, քան ծիծաղն է». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

«Մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ զենք, քան ծիծաղն է». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է
«Մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ զենք, քան ծիծաղն է». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվականին, «Պատվի համար», 1956 թվականին, «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թվականին, «Ատամնաբույժն արևելյան», 1981 թվականին։

Նրա հաջողված դերերից է «Տաքսի-տաքսի» ֆիլմ-բեմադրությունը, որում տաղանդավոր արտիստը մարմնավորել է Կնյազի կերպարը՝ արժանանալով հայ հասարակության գնահատանքին և սիրուն:

«Մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ զենք, քան ծիծաղն է». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է
«Մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ զենք, քան ծիծաղն է». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

1998 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Կ. Խաչվանքյանը մահացել է 1998 թվականին Երևանում:

6486 | 0
Facebook