Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սպանդանոցային հարկադրանքը հետաձգելը ռիսկային է ու վտանգավոր». Հայկ Մանասյան

18:05, հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.
«Սպանդանոցային հարկադրանքը հետաձգելը ռիսկային է ու վտանգավոր». Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կյանքից կտրված, գործնականում ժամանակավրեպ սպանդանոցային հարկադրանքը 6 ամսով հետաձգելը շատ ռիսկային է ու վտանգավոր։
     Թեև մեր տեսաբան իշխանություններն ակնկալում են, որ այդ 6 ամսում գյուղացին կհարմարվի նոր բարքերին, այնուամենայնիվ, չեն հաշվարկել, որ անասնապահների զգալի մասը, կառավարության հիմարությունները տեսնելով ու հետագա վտանգներից խուսափելով, կարող են այդ 6 ամսում վաճառել իրենց ունեցվածքը, կենդանիները, և ստացված փողերով մեկնել խոպան` ավելի շահեկան ներդրումներ անելու։
     Ողջ Եվրոպան սուբսիդավորում է անասնապահությունը, դա ձեռնտու բիզնես չէ, պետությունները տարատեսակ արտոնություններ են տալիս անասնապահին, որ էդ չնչին եկամուտներ ապահովող բիզնեսը չմեռնի, իսկ Դուք մի բան էլ «գռուզիտ» եք անում։
     «Հայֆիլմի» հերոսը կասեր` «Որովհետե տգետ եք։ Կեղտն ու թրիքն էլ չեք տարբերում»»։

5420 | 0
Facebook