Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հեղաշրջման փորձեր իսկապես կատարվել են». Արմեն Գրիգորյան

00:05, հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.
«Հեղաշրջման փորձեր իսկապես կատարվել են». Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է «Հայկական ժամանակ» լրատվականի հոդվածին, որում ասվում էր, որ Միքայել Մինասյանը և Արթուր Վանեցյանը համատեղ պլան են մշակել հեղաշրջման:

«Ես կարող եմ հրապարակային մասով խոսել, ինչ հրապարակվել է։ Իսկապես փորձեր կատարվել են։ Հեղափոխությունից հետո որևէ վայրկյան նախկինները չեն դադարել հույս փայփայել հետ գալու։ Ի դեպ, նրանք հաճախ եռամսյա ժամկետի մասին էին խոսում, և իրենց խմբակներին տեղյակ էին պահում, որ այս իշխանությանը երեք ամիս է մնացել։ Փորձը ցույց է տվել, որ այդպես 7-8 անգամ 3 ամիս է անցել, բայց նրանք հաջողություն չեն ունեցել, և նրանք հետ գալու հաջողություն երբևիցե չեն ունենա: Երկրում կատարվող բոլոր բարեփոխումները և զարգացումները ավելի են հեղափոխության արդյունքները հստակեցնում։ Աշխարհում գրեթե երկիր չկա, որը հեղափոխությունից հետո պահպանի տնտեսական աճը, հեղափոխությունից հետո 5%-ից ավելի տնտեսական աճ ենք ունեցել 2018-ին, իսկ 2019-ին՝ 7․5%, ինչը ահռելի մեծ հաջողություն է։ Միանշանակ է, որ հասարակության աջակցությունը շատ հստակ է և ավելի է բարձրանում։ Նախկինները հույս են ունեցել, որ տնտեսական աճի, ներքին խմորումների արդյունքում նրանք որևէ շանս կունենան, սակայն նրանց էջը փակված է, և նրանք պետք է հիմնականում անցնեն քրեական գործերով և պատասխանատվություն կրեն այդ բաների համար, ինչն էլ նրանց ագրեսիվ է դարձնում, և բնականաբար, տարբեր տեսակի փորձեր են կատարում՝ հանրային բողոքից և այլնից փորձում են օգտվել, բայց հիմնականում ձախողվում են»,-ասել է նա:

Մանրամասները` տեսանյութում:

«Հեղաշրջման փորձեր իսկապես կատարվել են». Արմեն Գրիգորյան
9613 | 0
Facebook