Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

#SemperOperaBall-ը կրկին հրավիրել է Ռուզան Մանթաշանին

23:25, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
#SemperOperaBall-ը կրկին հրավիրել է Ռուզան Մանթաշանին

Semper Opera Ball փառատոնի ղեկավարությունը հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանին կրկին հրավիրել է ելույթ ունենալ փառատոնին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Դրեզդենի օպերայում: Այս մասին հայտնել է Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումը (ФААЕ), որի ղեկավարության հետ կապ է հաստատել Semper Opera Ball-ի ղեկավար Հանս Յոահին Ֆրեյը և հայտնել կայացված որոշման մասին:

Ֆրեյը հայտնել է, որ օպերայի ղեկավարությունը որոշում է կայացրել վերականգնել Մանթաշյանի մասնակցությունը փառատոնին, ինչի մասին արդեն տեղյակ են պահել ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովին, ով հրաժարվել էր նրա հետ ելույթից: Այժմ սպասում են Ռուզան Մանթաշյանի որոշմանը:

7215 | 0
Facebook