Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը

20:50, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։ Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում /Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում/ կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։
     Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը
8012 | 0
Facebook