Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասում են՝ կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ». Ն. Փաշինյան

18:50, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
«Ասում են՝ կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ». Ն. Փաշինյան

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան շուրջ առաջացած շահարկումների վերաբերյալ խոսելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից բարձրացված աղմուկին. «Նրանք ասում են, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ու հուղարկավորման արարողությունները: ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է այդ արարողություններին, մասնակցել է ԱԽ քարտուղարը՝ որպես դարձյալ կառավարության ու վարչապետի ներկայացուցիչ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցել եմ Գեորգի Կուտոյանի սգակիր ընտանիքին: Իսկ ինչու այդ նույն հարցը չէին բարձրացնում Հայկ Հարությունյանի մահվան կապակցությամբ: Այսինքն ինչ՝ կան վերաբերմունքի տարբերություննե՞ր: Մեզ համար բոլորն էլ նախկին պաշտոնյաներ են եղել, որոնք պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջանում: Կարծում եմ՝ ինչ որ պետք է արվեր, արվել է: Անիմաստ եմ համարում այդ քննարկումները»:

6725 | 1
Facebook