Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է մնա հիվանդանոցի դռներին». վարչապետ

17:00, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
«ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է մնա հիվանդանոցի դռներին». վարչապետ

«ՀՀ որևէ քաղաքացի պետք է հիվանդանոցի դռներին չմնա, պետք է լուծենք խնդիրը, որպեսզի քաղաքացիներն ունենան պատշաճ առողջապահություն»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կառավարությունում միասնական տեսակետ չկա. նախարարն այդ հայեցակարգը հրապարակել է հանրային բանավեճի համար: Ապահովագրական, հարկային համակարգ, թե երրորդ տարբերակ... այս պահին միասնական տեսակետ չկա ու սա հրավեր է բոլորիս՝ քննարկելու հարցը՝ ինչպե՞ս ենք լուծելու խնդիրը, որպեսզի ոչ մի քաղաքացի չմնա հիվանդանոցի դռներին»,- հավելեց կառավարության ղեկավարը:

8854 | 1
Facebook