Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Քոչարյանին ու նրա «Կուկու»-ին նոր մեղադրանք կառաջադրվի

16:10, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
Քոչարյանին ու նրա «Կուկու»-ին նոր մեղադրանք կառաջադրվի

Ինչպես հայտնի է, Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազությունը նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Ասում են՝ առաջիկա օրերին Քոչարյանի թիկնապահ «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանին նոր մեղադրանք կառաջադրվի։ Համաձայն շրջանառվող լուրերի, այդ մասով մեղադրանք կառաջադրվի նաև Ռ. Քոչարյանին, քանզի նրա ներկայությամբ են թիկնապահները տարել Պողոսյանին:
     Ըստ տեղեկությունների՝ մեղադրանքը կլինի ավելի խիստ, քան նախկինում, քանի որ դատարանի 2002թ. վճռով Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
     Ասում են նաև, որ երևան եկած նոր հանգամանքներն առերևույթ վկայում են Պ. Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու (Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել հանցավոր անփութությամբ անզգուշ սպանություն կատարելու համար), այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:
     Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Աղամալ Հարությունյանն օրեր առաջ արդեն կանչվել է հարցաքննության:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
36886 | 1
Facebook