Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#GeneralElectric-ը կմիանա կործանված ինքնաթիռի հետաքննությանը․ #Reuters

16:50, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
#GeneralElectric-ը կմիանա կործանված ինքնաթիռի հետաքննությանը․ #Reuters

Ամերիկյան General Electric Co կորպորացիան կմասնակցի հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում կործանված, «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի հետաքննության աշխատանքներին, հայտնում է Reuters-ը:

«General Electric Co-ն ԱՄՆ ֆինանսների նախարարությունից ստացել է արտոնագիր՝ օգնելու ուկրաինական խոցված ինքնաթիռի հետաքննությանը, որը պատահաբար գնդակոծվել է իրանական ուժերի կողմից»,- նշվում է հայտարարությունում:

General Electric Co-ն ֆրանսիական Safran SA-հետ ֆրանս-ամերիկան CFM ֆիրմայի համասեփականատերերից է: CFM-ը Boeing-737 օդանավերի շարժիչներ է արտադրում:

6787 | 0
Facebook