Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռուբեն Ռուբինյանին հիշեցնեմ, որ ինքն էր սուրճ խմել Աշոտյանի հետ». Էդմոն Մարուքյան

14:35, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
«Ռուբեն Ռուբինյանին հիշեցնեմ, որ ինքն էր սուրճ խմել Աշոտյանի հետ». Էդմոն Մարուքյան

«Ռուբեն Ռուբինյանին հիշեցնեմ, որ ինքը խնդրել էր հանդիպում Արմեն Աշոտյանի հետ, հանդիպել էր «Թուֆենկյան» հյուրանոցում, սուրճ էր խմել Աշոտյանի հետ և նրանից խնդրել էր, որ հանրապետականները դեմ չլինեն, որ իրենք եվրոպական կառույցի անդամ դառնան: Դա վերջերս է եղել, այդ սուրճ խմողն ինքն է: Լատենտ սուրճ խմող է, ինձ է մեղադրում սուրճ խմելու մեջ: Ես խնդիր չունեմ, բոլորի հետ էլ կարող եմ սուրճ խմել: Իր հետ սուրճ չեմ խմում, դրանից է նեղված: Իր հետ չեմ խմում, որովհետև անհետաքրքիր է իր հետ սուրճ խմելը: Ինքն է խնդրել, որ հանրապետականներն աջակցեն, որ ԵԱՀԿ-ում բանաձևը տապալվի: Ի դեպ լավ է արել, բայց եթե ուզում է դա իմ վրա քաղաքական զենք սարքել, պետք է մտածի, որ առաջին սուրճ խմողն ինքն է»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, թե նախկիններին կարոտողները թող նրանց հետ սուրճ խմեն:

Տեսանյութը՝ Factor.am-ի
4433 | 0
Facebook