Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Boeing-ի բաժնետոմսերը 7% անկում են ապրել՝ 737 MAX-ի վերաբերյալ հայտարարությունից հետո

18:10, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
#Boeing-ի բաժնետոմսերը 7% անկում են ապրել՝ 737 MAX-ի վերաբերյալ հայտարարությունից հետո

Ամերիկյան Nasdaq բորսայում սակարկությունների ընթացքում Boeing-ի բաժնետոմսերը կորցրել են 4%, երբ ընկերությունը հայտարարեց 737 MAX ինքնաթիռների թռիչքների վերսկսման հետաձգման մասին:

Nasdaq բորսայում մեկ բաժնետոմսը վաճառվում էր 311,1 դոլարով (նվազել է 4.03%-ով): Վնասներ են կրում նաև Boeing-ի մատակարարները՝ General Electric-ը և Spirit AeroSystems-ը: Դրանց բաժնետոմսերը նույնպես նվազել են՝ համապատասխանաբար 1,1 և 3,2%-ով:

Անկում են ապրել այն ընկերությունների բաժնետոմսերը, որոնց պարկում կան 737 MAX ինքնաթիռները՝ American Airlines Group Inc. (նվազել է 4%-ով), United Airlines Holdings Inc. (նվազել է 4.2%-ով) և Southwest Airlines Co. (նվազել է 2.4%-ով):

Նախօրեին Boeing Co. ընկերությունը հայտարարեց, որ չեն ակնկալում, որ կստանան վերահսկող մարմինների հավանությունը՝ առ այն, որ մինչև 2020թ. կեսը 737 MAX օդանավերը կվերաշահագործվեն:

Boeing-ի տարածած հայտարարության մեջ ասված է, որ MAX օդանավերի անվտանգ շահագործումն իրենց առաջնահերթություններից է:

7291 | 0
Facebook