Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հնին վերադարձ է, երբ դևին սպանողը դառնում է դև». Գորգիսյանը՝ Ռուբինյանին

12:35, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
«Հնին վերադարձ է, երբ դևին սպանողը դառնում է դև». Գորգիսյանը՝ Ռուբինյանին

«Մեզ բոլորիս այստեղ բերել է ժողովուրդը: Բայց ցավոք սրտի, Դուք մսխում եք Ձեզ այստեղ բերած մի մարդու քաղաքական ռեսուրսը: Ցավոք, չկարողացաք հավուր պատշաճի քաղաքական երկխոսության դաշտ գալ: Դուք մեզ թույլ չեք տալիս կարոտել նախկիններին: Մեր մյուս գործընկերոջն էլ ասեմ, որ ամեն անգամ, երբ հայտարարում եք, որ հնին վերադարձ չի լինելու, հնին վերադարձը չի նշանակում, որ հները գան-նստեն ձեր տեղը: Հնին վերադարձը լինում է նաև, երբ դուք սկսում եք ձեզ պահել ճիշտ նույնպես, ինչ նախկինները: Դա նույնպես վերադարձ է, երբ դևին սպանողը դառնում է դև». հունվարի 22-ի նիստում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հարկ համարելով անպատասխան չթողնել «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանի՝ նախկիններին կարոտելու վերաբերյալ հայտարարությանը:

3869 | 1
Facebook