Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Վարդանանք» չկարդալու պատճառով Սերժիկը Ծառուկյանին հեռացրեց քաղաքականությունից». Հովհաննես Գալստյան

14:30, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
««Վարդանանք» չկարդալու պատճառով Սերժիկը Ծառուկյանին հեռացրեց քաղաքականությունից». Հովհաննես Գալստյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հինգ տարի առաջ, «ՎԱՐԴԱՆԱՆՔ» չկարդալու պատճառով, Սերժիկը Ծառուկյանին հեռացրեց քաղաքականությունից` ապացուցելով, որ քաղաքական դաշտում եղածներից շատերի համար քաղաքականությունից մինչև քաղաքաքլանություն մի քայլ է:

Պյութագորասի թեորեմը չիմանալու պատճառով էլ խուզարկվեցին Գագոյի օբեկտները:
     Աշոտյանն ու փուչիկ Կարենը երգեցին իրենց հանրահայտ արիաները՝ «ՀԱ, ՀԵՆՑ ԴՈԴԻ ԳԱԳՈ» վերնագրով:

Շատ ԲՀԿ-ականներ իջան ջրի հատակը, մինչև կանցներ վտանգը:
     Իսկ Պյութագորասի թեորեմ իմացող ԲՀԿ-ականները համալրեցին ՀՀԿ շարքերը:
     Արցախում գործող «ԲԱԿՈ ՀԱՐԱՄ» կազմակերպությունն իր աջակցությունը հայտնեց իշխանությունների գործողություններին:
     Առնետավազքի մասնակիցներն ապացուցեցին, որ ոչ թե «Վարդանանք», այլ «Կարմիր գլխարկ»-ն էլ կարդացած չլինես, ՀՀԿ-ում ապահով տեղ կունենաս:

Հիմա կասեք՝ բա թագավո՞րը, բա թագավորի զո՞րքը:
     Ի՞նչ զորք:
     Աբովյանի գազելներն այդպես էլ չկարողացան բարձրանալ Հայաստանի լեռները:

Երկու տարի հետո, երբ Սերժիկին նորից ընդդիմություն էր պետք, նա Գագո ձյաձյային ետ բերեց և ժողովուրդը վերջնականապես համոզվեց, որ փողոցում ՀՀԿ տատիկի և ՀՀՇ Գևորիկի 200 դրամի համար կռիվն ավելի լուրջ էր, քան մտքի երկու գիգանտների պատերազմը:

ԵՎ նա նորից վերադարձավ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Իսկ հիմա որտե՞ղ է նա...
     Ճիշտ է` ուղղիչ աշխատանքային ԱԺ-ում:

Ինչո՞ւ հիշեցի...

ՖԲ-ն հիշեցրեց, որ հինգ տարի առաջ` Մկի տանը տեղի ունեցած խորհրդավոր ընթրիքից հետո, ՄԵԾ ԼՈՌԵՑՈՒ պոեմի բառերով նկարագրել էի տեղի ունեցածը՝

Նստած է Սերժը. նրա առաջին
     Ահա իրիկվան քեֆի սեղանը.
     Նայում է Սերժը անտեր գահույքին,
     Մտքովն անցնում է աշխարհքի բանը:

Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,
     Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին.
     Ոʹչ բախտի, փառքի, ոʹչ ղումարի հաղթության,
     Ոʹչ էլ սիրած խնամու տված բաժակին...

«ԱՌԻՆՋԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ»»:

5762 | 0
Facebook